Ֆրանսիայի Նիս քաղաքում թունիսցի մատուցողուհուն ծեծել են Ռամադանի առաջին օրը ալկոհոլ վաճառելու համար, հայտնում է Le Nouvel Observateur-ը:
Կինը բարում ալկոհոլ վաճառելիս է եղել, երբ նրան են մոտեցել 2 տղամարդ: Նրանք մատով ցույց են տվել ալկոհոլի շիշը եւ սկսել են արաբերենով կոնջը ամոթանք տալ մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա առաջին օրը ալկոհոլ վաճառելու համար:
Մի քանի վիրավորական արտահայտություն թույլ տալուց հետո տղամարդիկ գնացել էին, սակայն շուտով վերադարձել էին եւ հարվածել կնոջն այնպիսի ուժով, որ նա վայր էր ընկել:
«Ես Թունիսում նույն աշխատանքն էի անում եւ երբեք խնդիր չեմ ունեցել: Չեմ կարող հավատալ, որ Ֆրանսիայում ես դրա համար հարձակման եմ ենթարկվում»,- ասել է նա:
Միջադեպը ֆիքսել են տեսախցիկները: Տղամարդկանց ինքնությունը պարզվել է, սակայն նրանց դեռ չեն կալանավորել:




























