Ամերիկացի գիտնականները պարզել են, որ զինվորականների կանանց կեսից ավելին քնի խանգարումներ ունի: Այս մասին գրում է American Academy of Sleep Medicine-ը:

Հետազոտությանը մասնակցել է զինծառայողների հետ ամուսնացած 1480 կին: Նրանց հարցրել են, թե որքան հաճախ են դեպրեսիա ունենում, լինում են արդյոք քնի խանգարումներ, գոհ են արդյոք կյանքից, որքան հաճախ են դիմում բժշկի: Արդյունքում պարզվել է, որ զինծառայողների կանանց 54 տոկոսը քնի խանգարում ունի, ինչի պատճառով օրվա ընթացքում վատ է  զգում: Իսկ հարցվածների 62 տոկոսը նշել է, որ շաբաթական 1-2 անգամ սաստիկ հոգնածություն է զգում:

Գիտնականների կարծիքով դա վկայում է այն մասին, որ ուշադրության կարիք ունեն ոչ միայն «թեժ կետերում» ծառայող զինվորականները, այլեւ նրանց ընտանիքի անդամները եւ առաջին հերթին՝ կանայք: