Բոլոր ժողովուրդները բոլոր ժամանակներում ընկերությունը բարձրագույն հասարակական եւ բարոյական արժեք են համարել: Բայց, որպես կանոն, «իսկական ընկերությունը» անփոփոխ համարվել է ծայրաստիճան հազվագյուտ բան, իսկ դրա ծաղկումը վերագրել են անցյալին` ընկերությունը ներկայացնելով որպես մի իդեալ, որը անցյալում է թողնվել, հայտնում է Calend-ը:
Ընկերների միջազգային օրը (International Friends Day), որն ամեն տարի նշվում է հունիսի 9-ին, հիմնադրվել է նրա համար, որ կենսական հանգամանքներից եւ տարբեր վայրիվերումներից անկախ, մենք մեր ընկերներին հիշեցնենք, թե նրանք ինչ կարեւոր են մեզ համար, որպեսզի ուրախացնենք նրանց: Չնայած պատմությունը չի ասում, թե ով եւ երբ է հիմնադրել այդ ոչ պաշտոնական տոնը, դա չի խանգարում նրա ժողովրդականությանը: Գուցե այդ տոնը հրաշալի առիթ դառնա, որպեսզի որոշ ժամանակ անց զանգեք կամ գրեք հին, բարի ընկերներին, իսկ հետո հավաքվեք աղմկոտ, ընկերական խմբով եւ լավ լուրեր ու հաճելի հիշողություններ փոխանակեք:




























