Չինաստանում զբոսաշրջային ոստիկանություն կստեղծվի, որը կապահովի օտարերկրացիների անվտանգությունը: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի զբոսաշրջային հարցերով պետական վարչության ղեկավար Լի Ցզինցզաոն, ելույթ ունենալով ՌԴ Պետդումայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Եվ չինացի, եւ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար նախ եւ առաջ կարեւորություն ունի երեք կողմ` ուղեւորության ցածր ինքնարժեքը, անվտանգությունը եւ տեղաշարժման հարմարավետությունը:  Առաջնային նշանակություն ունեն նաեւ անվտանգության հարցերը: ՉԺՀ-ի կառավարությունը եը ՌԴ-ի կառավարությունը հսկայական պատասխանատվություն են կրում երկրում գտնվող զբոսաշրջիկների համար: Ուզում եմ նշել, որ Չինաստանի եւ Չինաստանի բոլոր նահանգների ղեկավարությունները բացարձակ կարեւորություն են տալիս օտարերկրյա զբոսշրջիկների համար անվտանգության հարցերին: Ուզում եմ նաեւ նշել, որ զբոսաշրջային ոստիկանություն կկազմակերպվի, որը կաշխատի այդ ուղղությամբ», — ասել է Ցզինցզաոն` նշելով, որ իրեն հայտնի է, որ Ռուսաստանում զբոսաշրջային ոստիկանություն արդեն կա: