Բրիտանական Բրայթոն քաղաքում մոտ 200 կին ու տղամարդ մինչեւ գոտկատեղ մերկացել են՝ դրանով աջակցություն հայտնելով Free The Nipple ֆեմինիստական շարժմանը («Ազատություն կրծքերին»), հայտնում է Daily Mail–ը:

Թոփլես ակտիվիստները քայլել են լողափերին, իսկ հետո պառկել են ու արեւայրուք ընդունել: Նրանք ձեռքերին բռնել էին պաստառներ՝ «ցանկացած կուրծք նորմա համարեք» կոչերով: Որոշ մասնակիցներ իրենց մարմինների վրա գրել էին Free The Nipple կարգախոսը: Ակցիան կազմակերպել էր բրիտանացի երգիծաբան Սամանտա Փրեսդին:

Շարժումը հայտնի է դաարձել 2013-ի դեկտեմբերից: Դրա հիմնադիրը ամերիկացի ռեժիսոր Լինա Էսկոն է, նա 2012-ին նկարահանել էր համանուն ֆիլմը, որը պաշտպանում էր՝ ամենօրյա որոշակի իրավիճակներում տղամարդկանց հետ հավասար թոփլես լինելու կանանց իրավունքը: Սակայն ֆիլմը գրաքննության ենթարկվեց: Այդ ժամանակ ակտիվիստները նախաձեռնեցին օնլայն շարժում, ստեղծելով #FreeTheNipple հեշթեգը, որը 2014-ին մտավ Թվիթերի թոփերի ցանկ ու օգտագործվեց տասնյակ հազար անգամ: