Լոնդոնում ցերեկային քնի ժամանակավոր կետ է բացվում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Metro-ն: Կենտրոնից կարելի է օգտնվել հունիսի 16-ից մինչեւ հուլիսի 11-ը:
Պարբերականի փոխանցմամբ, The Nap Station կենտրոնում «հյուծված մարդիկ կարող են մի քիչ ննջել»: Հյուրերին սուրճ, աշխատանքային տարածք, անվճար Wi-Fi եւ այլ ծառայություններ կառաջարկեն: Ծրագրվում է նաեւ «ոգեշնչող» զրույցներ անցկացնել:
Կենտրոնը ներքնակ արտադրող ընկերություններից մեկի նախագիծն է:




























