Հունիսի 10-ի առավոտյան էլեկտրաէներգիայի անջատումը խախտել է Բրյուսելի միջազգային օդանավակայանի աշխատանքը, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը:

 Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով չվերթները շարունակել են ժամանել ու մեկնել ըստ ժամանակացոյցի, սակայն աշխատանքը կանգ է առել գրանցման գոտում, ինչի հետեւանքով հնարավոր է նաեւ թռիչքների ժամանակացույցի խախտում:

Օդանավակայանի ղեկավարությունը պարզում է բլեքաութի պատճառը

Բրյուսելի օդանավակայանը անցած շաբաթվանիցց ամբողջովին վերականգնել է իր օպերացիոն ներուժը վերանորոգման աշխատանքներից հետո, որոնք սկսվել էին մարտի 22-ի ահաբեկչությունից հետո, որի հետեւանքով, 16 մարդ էր զոհվել, հիշեցնում է գործակալությունը: