Թուրքիայում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տեղում մահացել է ավտոմեքենայի վարորդը՝ Ֆերիթ Բըյըքը,  իսկ կինը՝ հայազգի Նելլի Բըյըքը ծանր  վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել Ֆեթհիյեյի Թուզլա թաղամասում, երբ Ռամազան Սարըն փորձել է շրջադարձ կատարել, որի արդյունքում բախվել է Ֆերիթ Բըյըքի վարած մեքենային։