ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը   (FAA) հրահանգներ է թողարկել օդաչուների հոգեկան խանգարումների կանխարգելման վերաբերյալ, գրում է  Deutsche Welle-ն: 

Հրահանգների համաձայն, օդաչուները, որոնք իրենց մոտ հոգեկան խնդիրներ են նկատում, պետք է բուժում անցնեն, առանց վախենալու, թե դա աշխատանքում հետեւանքներ կունենա: 

Բացի այդ, լրացուցիչ ուսումնառություն է խորհուրդ տրվում ավիացիայում աշխատող բժիշկներին: 

Նշվում է, որ հրահանգները թողարկվել են որպես հակազդեցություն 2015-ի մարտին Germanwings ավիաընկերության ինքնաթիռի կործանմանը: 

FAA-ի ղեկավար Մայքլ Ուերտան, ներկայացնելով նոր հրահանգները, ափսոսանք է հայտնել, որ օդաչուների շրջանում հոգեկան խնդիրների վրա   «պիտակներ են կպցրել»: