Լատվիայի Լիապաեյ քաղաքում դպրոցի միակ 9-րդ դասարանցու՝ Յուստինե Կլեյնշմիտի  համար ավարտական երեկո կկազմակերպեն, գրում է Delfi-ն:

Պարբերականի փոխանցմամբ այդ գաղափարը պատկանում է դպրոցի տնօրինությանը, որը որոշել է միակ շրջանավարտի համար տոն կազմակերպել:

«Մենք կարող էինք Յուստինեին ատեստատ տալ, նա կստորագրեր եւ վերջ: Բայց մենք մտածեցինք, որ ծննդյան օրվա գեղեցիկ տոնակատարությունը նույնպես կազմակերպում են մեկ մարդու համար: Իսկ ինչու՞ տոն չկազմակերպել մեր Յուստինեի համար»,- ասել է նրա դասղեկը:

Երեկոն իսկական տոն կլինի՝ սցենարով, դպրոցականների ելույթով, իսկ աղջկան նվերներ կտան աշակերտներն ու ուսուցիչները:

Անցյալ տարի դպրոցն ունեցել է միայն 2 շրջանավարտ, որոնցից մեկը՝ Յուստինեի եղբայրն էր: