Թուրքիայի հարավ–արեւելքում թուրքական զորքերի գործողությունների դեմ պատասխան գործողություններ իրականացրած PKK–ի  (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալները հունիսի 10–ին Շեմդինլիի լեռնային հատվածներում 2 հարձակումներ են իրականացրել թուրքական զինուժերի դեմ։

Քրդական ANF–ի փոխանցմամբ՝ PKK–ն հայտարարություն է տարածել, որ Շեմդինլիի լեռնային հատվածներում երկու բարձրունքների վրա տեղակայված թուրքական զորամասերի դեմ։ Նշվել է, որ  2 բարձրունքների դեմ իրականացրած հարձակումների հետեւանքով 19 թուրք զինվորական է սպանվել։