Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNN turk-ը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին տեղեկություններ է տվել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ։ Իր հերթին Ալիեւն Էրդողանին ներկայացրել է ղարաբաղյան հարցի կարգավորման զարգացումները։
Թուրքիայի վարչապետը Ադրբեջանի նախագահին տեղեկացրել է, որ Կովկասյան տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ Թուրքիայի տեսակետները արտահայտելու համար Բաքու են ուղեւորվելու Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն եւ նրա օգնական Ունալ Չեւիքոզին։



















