Սիրիայի իշխանությունները 19-ամյա դպրոցական Թալ Ալ Մալոհիին մեղադրում են հօգուտ ԱՄՆ-ի լրտեսություն անելու մեջ:

Ալ Մալոհին ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցներին է փոխանցել Եգիպտոսում Սիրիայի դեպանատան մասին գաղտնի տեղեկություններ, ինչի շնորհիվ անցած տարվա նոյեմբերի 17-ին Կահիրեում գտնվող սիրիական հատուկ ծառայությունների գրասենյակը ենթարկվել է հարձակման: Այն ժամանակ տուժել էր մեկ սիրիացի ուժային, հաղորդում է «Կորեսպոնդենտը».

Ալ Մալոհին այդ ծառայությունների համար դրամական պարգեւատրում էր ստացել: Աղջիկն արդեն ընդունել է իր մեղքը: Սիրիացի իրավապաշտպանները դպրոցականի ձերբակալությունը կապում են նրա ինտերնետային բլոգի հետ: Ալ Մալոհիի ինտերնետային օրագիրը նվիրված է սոցիալական հարցերի եւ պաղեստինյան տարածքների բնակիչների կյանքին ու չի պարունակում քննադատություն սիրիական իշխանությունների հասցեին: