Դատարանն այսօր՝ հունիսի 14-ին, երկու ամսով երկարացրել է «Զինված խմբի» գործով մեղադրյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կալանքի ժամկետը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
Փաստաբանը նշեց, որ դատարանը միեւնույն ժամանակ, մերժել է գրավ կիրառելու մասին իրենց միջնորդությունը:
Պաշտպանը դատարանի որոշումը արդարացի չի համարում, նա նշեց, որ Վահան Շիրխանյանի առողջական խնդիրները խորացել են:
Նշենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին «զինված խմբի» գործով։ Նա մեղադրվում է խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ հանցավոր համագործակցության մեջ, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Անազատության մեջ գտնվելով՝ Վահան Շիրխանյանը ոտքից վիրահատվել է:





























