Իրանական իշխանությունները բացել են օդային տարածքը Չինաստանի ռազմական ինքնաթիռների համար: Չինական կործանիչները Իրանի ռազմաօդային ուժերի հետ պետք է մասնակցեն համատեղ վարժանքների:

Իրանական  PressTV գործակալությունը հաղորդում է, որ այդ վարժանքին մասնակցելու են նաեւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները: Չինաստանը ներկայացված կլինի Սու-29 եւ Միգ-29, իսկ Թուրքիան` Ֆ-16 կործանիչներով: Իրանի ինքնաթիռների մակնիշը չի հաղորդվում: