Բաքվի Նարիմանովյան շրջանում ակցիա է տեղի ունեցել ծառերը կտրելու դեմ: 

Report-ը հայտնում է, որ ի նշան բողոքի, բնակիչները փակել են ճանապարհը: Այդ պահին բախումներ են տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների եւ ցուցարարների միջեւ, ինչի հետեւանքով մեկ մարդ տուժել է: 

Դեպքի վայր են եկել շտապօգնության մեքենաներ, ինչպես նաեւ ներգրավվել են ոստիկանության լրացուցիչ ուժեր, բանակցություններ են վարվել բնակիչների հետ: 

Ներկայումս ճանապարհը բաց է: Բնակիչները շարունակում են իրենց բողոքի ակցիան: