Մինսկում ՈւԵՖԱ-ն հաստատել է Ուկրաինայում եւ Լեհաստանում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի օրացույցը: 15 հանդիպում տեղի կունենա Լեհաստանում, 16 հանդիպում` Ուկրաինայում:
Եզրափակիչը 2012-ի հուլիսի 1-ին կընդունի Կիեւի Օլիմպիական ստադիոնը: Կիսաեզրափակիչ հանդիպումները կանցկացվեն Վարշավայում եւ Դոնեցկում: Հավասարության սկզբունքով են բաժանված նաեւ քառորդ եզրափակիչները` Կիեւում եւ Դոնեցկում, Վարշավայում եւ Գդանսկում, հաղորդում է isport.ua-ն:
Եվրո-2012-ը կլինի Եվրոպայի վերջին առաջնությունը, որի եզրափակիչ փուլին կմասնակցի 16 հավաքական: 2016-ին Ֆրանսիայում կայանալիք եզրափակիչ մրցաշարի ուղեգիր կստանա արդեն 24 թիմ:





























