Մայքլ Մուրի «Ֆարենհեյթ 9/11» ֆիլմը գլխավորում է Entertainment Weekly պարբերականի կազմած 12 վավերագրական կինոնկարներից բաղկացած ցուցակը: Պարբերականի կարծիքով այդ ֆիլմերը փոխել են աշխարհը:
Մուրի կինոնկարը նվիրված է 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ում ահաբեկչության դեմ սկսված պատերազմին: Այդ ֆիլմը հաղթող է ճանաչվել, քանի որ դրա բարձրացրած յուրաքանչյուր դրվագը դարձել է ակտիվ քննարկումների պատճառ թե հասարակությունում, թե կառավարությունում:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Մորգան Սփերլոքի «Կրկնակի բաժին» կինոնկարը, որը էկրան է բարձրացել 2004-ին: Գլխավոր հերոսը հենց Սփերլոքն էր, որը մեկ ամիս սնվում էր միայն Մաքդոնալդսում: Դրա հետեւանքը եղավ ոչ միայն նրա քաշի ավելացումը, այլեւ առողջության վատթարացումը: Դրանից հետո Մաքդոնալդսը ԱՄՆ-ում դադարեցրեց կրկնակի բաժինների վաճառքը, իսկ փաթեթի վրա սկսեց նշել մթերքների կալորիականությունը, հաղորդում է Lenta.ru-ն:





























