Կալիմանթան կղզու ինդոնեզիական հատվածում օգոստոսի 28-ին խորտակվել է Sari Mulia մարդատար լաստանավը, որը Նեգերիայից Բաջարմասին էր գնում։ Աղետի հետեւանքով զոհվել է 5 մարդ, շուրջ 20-ը անհայտ կորած են համարվում, հաղորդում է Reuters գործակալությունը։

Լաստանավի վրա գտնվում էին 132 ուղեւոր։ Աղետը տեղի է ունեցել ժամանման վայրից մոտավորապես 100 կիլոմետր հեռավորության վրա։ Դեպքի առնչությամբ պաշտոնական հայտարարություններ չկան, կատարվում է նախաքննություն։

Ոչ պաշտոնական տվյալներով, ողբերգության հնարավոր պատճառ կարող էր լինել լաստանավի գերբեռնվածությունը, քանի որ նրա թուլատրելի բեռնվածությունը՝ 45 մարդ է։