Ռուսական դրոշով բեռնանավը խորտակվել է Էգեյան ծովում:

Բեռնանավը տեղափոխում էր պողպատյա արտադրանք Թուրքիայից դեպի Դոնի Ռոստով: Նավի վրա եղել է 16 մարդ, ովքեր Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներ էին:

Ենթադրվում է, որ Sail Queen բեռնանավում ճեղքվածք է բացվել, երբ անցնելիս է եղել թուրքական ափին մոտ գտնվող նեղուցով: