Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է սկսեին ԼՂ հարակից տարածքներում փաստահավաք դաշտային առաքելությունը։ Բայց փաստահավաք խմբի անդամները, որոնց անունները թաքցվում են, տարածաշրջան չժամանեցին` կարդում ենք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում: Թերթի հարցին՝ որն է պատճառը, որ համանախագահները չեն եկել, ԼՂ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը պատասխանել է. «Ուշ են գալու մի քիչ»։ Նախարարը նշել է նաեւ, որ թեեւ հայտնի է՝ ովքեր են լինելու փաստահավաք առաքելության կազմում, բայց անուններ չի տվել։ «Այն, ինչ կատարվում է, դեռ մինչեւ վերջ հստակ չէ»,– ասել է նա։ Իսկ երբ թերթը խնդրել է կոնկրետացնել, թե ինչը հստակ չէ, պաշտոնյան պատասխանել է. «Ես պարտավոր եմ ձեր հարցերին պատասխան տալ, դուք էլ հարցնո՞ւմ եք»,– եւ անջատել է հեռախոսը։ ԼՂՀ ԱԳՆ խոսնակ Մարսել Պետրոսյանը խնդրել է համանախագահներին հարցնել, թե որն է նրանց ուշացման պատճառը եւ ասել, թե իրենց դեռ ցուցակ չեն տվել, եւ ինքը չգիտի, թե ով է գալու ԼՂ։ Հարցին՝ իսկ երբ են գալու, Մ. Պետրոսյանը պատասխանել է. «Չգիտեմ, վաղը, մյուս օրը, էն մյուս օրը, քեֆը իրենցը չի՞, երբ ուզեն»։
«Հայկական ժամանակ». ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «քեֆը» տեղը չի՞

Պատմություն
Տեղադրություն




























