Գիտնականներն եկել են այն եզրակացության, որ բջջային հեռախոսների, նոթբուքների եւ սմարթֆոնների չարաշահումը «սպանում» է լիբիդոն, ավելացնում նեվրոզները եւ վնասում է մարդու սեքսուալ կյանքին:
Սոցիոլոգիական հարցումների համաձայն` ամերիկացի տղամարդկանց 67 տոկոսը եւ կանանց 64 տոկոսը իրենց հետ անկողին են տանում բջջային հեռախոսները:
Մասնագետները պարզել են, որ նրանք, ովքեր անկողին են մտնում սմարթֆոնով եւ համակարգչով, քիչ են զբաղվում սիրով:
Fertility and Sterility ամսագրի տվյալներով, բջջային հեռախոսի չարաշահումը ազդում է սպերմատազոիդի որակի եւ քանակի վրա, եւ դրանք դառնում են ոչ այնքան ուժեղ եւ ոչ այնքան արագ:
Համակարգիչը վնասում է ոչ միայն սեռական կյանքին, այլեւ խաթարում է մարդկանց քունը: Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ քնելուց առաջ e-mail ստուգելը հավասարազոր է կրկնակի սուրճ խմելուն:





























