Ստամբուլի հայկական դպրոցները հայերեն դասագրքեր են ստանալու: Ներկայիս գրքերը չեն փոխվել 1930թ-ից: Դպրոցներին հատկացվելու է 24 հազար դասագիրք: 1934թ. գրքերի վերանայման համար  հատուկ թույլտվություն է անհրաժեշտ, որը տվել է կրթության նախարարությունը: Գրքերի հետ բաժանվելու են նաեւ անգլերեն եւ թուրքերեն խտասկավառակներ:

Ամենամեծ դժվարությունը եղել է թուրքերենից հայերեն թարգմանությունը, քանի որ համապատասխան թագմանիչ չի եղել, սակայն թուրքահայ դպրոցների ուսուցիչների հիմնադրամը կարողացել է լուծել խնդիրը:

Ներկայումս Ստամբուլում 50 հազար հայերի համար 16 դպրոց է գործում: Հայ ուսուսիչների թիվը հասնում է 3 հազարի: