Հայաստանի Ազգային Ժողովի հոկտեմբերի 5-ի նիստում նախատեսվում է քննարկել «Ժառանգություն» կուսակցության օրինագիծը՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին: Օրինագծի հեղինակները կարծում են, որ փաստաթղթի ընդունումը մեծապես նպաստելու է ԼՂՀ միջազգային ճանաչմանը. «Եթե միջազգային հանրությունը տեսնի, որ Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, այդ օրինակին կհետեւեն շատ երկրներ»:
Սակայն «ժառանգության» պնդումները չեն համոզում այլ խորհրդարանական ուժերին, որոնք օրինագիծը վաղաժամ եւ աննպատակահարմար են համարում: ՀՅԴաշնակցությունն արդեն հայտարարել է, թե չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ չի կարող կողմ քվեարկել սկզբուքնային նկատառումներով, իսկ Լեռնային Ղարաբաղի անկախության փաստաթղթին դեմ քվեարկելը սխալ կընկալվի միջազգային հանրության կողմից:
Նշենք, որ «Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին» օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից 2009թ. հոկտեմբերի 15-ին:





























