Շախմատային Օլիմպիադայի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճած Ռուսաստանի հավաքականի առաջատար, աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը «Իզվեստիային» պատմել է ՖԻԴԵ-ի նախագահի ընտրության, Անանդի բացակայության եւ աշխարհի չեմպիոն դառնալու իր հնարավորությունների մասին:
«ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունների արդյունքն ինձ չզարմացրեց: Հստակ էր, որ Կիրսան Իլյումժինովը նախընտրական մրցավազքի ֆավորիտն է: Ինչ վերաբերում է Օլիմպիադայում աշխարհի չեմպիոն Անանդի չխաղալուն, ապա ենթադրում եմ, որ նա տարաձայնություններ ունի Հնդկաստանի շախմատի ֆեդերացիայի հետ: Իմ հիշելով, նախորդ 15 տարում Անանդը միայն մեկ անգամ է Օլիմպիադայում խաղացել` չորս տարի առաջ Թուրինում: Այժմ ինձ համար կարեւոր է 2011-ի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Ես պահպանում եմ դարձյալ չեմպիոն դառնալու հնարավորությունը»:





























