Ճապոնական խոշոր ընկերություններից մեկը՝ Pioneer-ը, դատական հայց է ներկայացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարության դեմ: Ընկերությունը դիմել է Բաքվի տեղական տնտեսական թիվ 1 դատարան՝ պարտքի մարման պահանջով:

Այս գործով դատավարությունը նախատեսված է հոկտեմբերի 12-ին:

Ընկերությունը նախարարության հետ կնքած պայմանագրով պարտավորվել է ապահովել նրան էլեկտրոնային սարքավորումներով: Pioneer-ը պնդում է, որ աշխատանքների ավարտից հետո նախարարությունը չի մարել պարտքը եւ իրեն 100 հազար մանաթ (120 հազար դոլար) է պարտք: