Թուրքիայի Վանի նահանգի վարչական խորհրդարանի նիստին քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամները ներկայացել են սեւ դիմակներով:
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության խմբակցության խոսնակ Ֆարուք Գյորենը նշել է, թե իրենք տեսախցիկներից չեն վախենում եւ իրենց բողոքը ուղղված է նրանց դեմ, ովքեր ցանկանում են իրենց հսկողության տակ պահել քրդական կուսակցությանը:
Նշենք, որ Վանի նահանգի վարչական խորհրդարանում քրդական կուսակցության բողոքի ակցիային մասնակցել է 23 պատգամավոր:





























