Հնդկաստանի հարավում «կարմիր վտանգ» են հայտարարել աֆրիկյան ախաթին-խխունջների պատճառով, որոնք անասելի արագությամբ խժռում են բերքը։

Երկրի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, թե այժմ բոլոր ուժերը ներդնելու են վնասարարների դեմ պայքարելու գործին, որոնց Հնդկաստան էին բելեր 20-րդ դարի սկզբին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Հսկա ախաթինի (Achatina fulica) հայրենիքը Քենիան եւ Տանզանիան են։ Դրա  երկարությունը կարող է հասնել մինչեւ 30 սմ-ի։