Հաքերները կոտրել են Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանի հոր անունով գրանցված «Ալի Բաբաջան տեքստիլ» ընկերության բանկային հաշիվը եւ 2 ժամվա ընթացքում 40 հազար ԱՄՆ դոլար են հասցրել  հանել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  «Ալի Բաբաջան տեքստիլ» ընկերության գլխավոր հաշվապահը նկատել է, որ բանկային հաշվից գումարներ են պակասում, որից հետո նա անմիջապես զանգահարել է բանկ եւ կանգնեցրել հաշվեհամարի լրիվ դատարկումը։

Ընկերության իրավաբանը դիմել է Անկարայի դատախազություն՝  թալանված գումարը գտնելու հայցով։