Էստոնիայում ՆԱՏՕ–ի բրիտանական գումարտակ կտեղակայվի։ Այս մասին ասել է Էստոնիայի պաշտպանության եւ անվտանգության միջազգային կենտրոնի ղեկավար Յուրի Լյուիկը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հունիսի 14-ին հաստատել էր, որ իր երկիրը 2017-ից ՆԱՏՕ–ի հետ կձեւավորի գումարտակներից մեկը, որը կուղարկվի Բալթյան երկրներ եւ Լեհաստան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Այն ժամանակ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ այդ գումարտակը կուղարկվի 4 երկրներից մեկը, որը դեռ պետք է որոշվի։
«Պաշտոնապես այդ մասին դեռ չի հայտարարվել։ Բայց հիմա ես կարող եմ ասել, որ բրիտանական գումարտակը կտեղակայվի Էստոնիայում։ Մենք վաղեմի գործընկերություն ունենք, մենք ուրախ ենք»,– ասել է Լյուիկը։





























