Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այս մասին ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդը:

Ադրբեջանցի պատգամավորի հարցին ի պատասխան՝ ԵԽ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ԵԽ-ն անմիջական դերակատարում չունի հակամարտության կարգավորման գործում:

«Ես նորից ու նորից կրկնում եմ, որ այդ հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Նրան արտաքին միջամտություն հարկավոր չէ, եւ մենք պետք է հարգենք այդ դիրքորոշումը: Եթե մեզ խնդրեն սատարել Մինսկի գործընթացը, մենք, իհարկե, կսատարենք, բայց առայժմ նրանք դա չեն ուզում: Ես պատճառներ չեմ տեսնում, որոնց հետեւանքով ԵԽ-ն պետք է միջամտի գործընթացին»,- հայտարարել է Յագլանդը: