Ադրբեջանում հերթական դաժան սպանությունն է տեղի ունեցել։

vesti.az–ի տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի է ունեցել Բաքվի Սուրախանի շրջանի Գարաչուխուր ավանում։

Ավանի բնակիչ Թուրալ Քյազիմովը խեղդամահ է արել իր կնոջը՝ Մայա Քյազիմովային։ Նախնական վարկածի համաձայն՝ սպանության պատճառը խանդն է եղել։ Թուրալ Քյազմիովը ձերբակալված է։  Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։

Նշենք, որ Ադրբեջանում խանդի հողի վրա սպանությունները բավականին տարածված են։