Սիրիական հակամարտության հինգ տարիների ընթացքում երկրի տարածքում ռազմական գործողությունների ժամանակ ավելի քան 700 բուժաշխատող է զոհվել: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այս մասին հաղորդել է Սիրիայում իրադրության հետաքննության հարցերով զբաղվող ՄԱԿ-ի ՄԻԽ անկախ հանձնաժողովը:
«Հիվանդանոցների ուղղությամբ հասցված հարվածների հետեւանքով հակամարտության սկզբից ի վեր ավելի քան 700 բժիշկ եւ բուժաշխատող է զոհվել»,- հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Պաուլու Պինեյրուն:
Նրա խոսքով, Սիրիայի տարածքում հիվանդանոցների եւ բուժհաստատությունների վրա զանգվածային հարձակումները «հանգեցրել են քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ այդքան անհրաժեշտ բժիշկների շրջանում հսկայական թվով զոհերի»:





























