Չի կարելի անտեսել Եվրոպայում շարունակվող հակամարտությունները: Այս մասին ԵԽԽՎ-ում իր ելույթի ժամանակ ասել է Եվրոպայի խորհրդում նախագահող Էստոնիայի վարչապետ Տաավի Ռիյվան:
«Մենք չենք կարող անտեսել Եվրոպայում շարունակվող հակամարտությունները՝ Վրաստանում, Մոլդովայում, Լեռնային Ղարաբաղում: Մենք պետք է այդ հակամարտություններին լուծում գտնենք, քանի որ դրանք Եվրոպայում անկայունություն են տարածում»,- ասել է վարչապետը:
Նրա կարծիքով՝ տարբեր երկրների պատգամավորները պետք է անեն ամենակարեւորը՝ հակամարտությունները պահել օրակարգում, քանի դրանք չեն լուծվել:





























