Գերմանիան հանդես է գալիս մի կողմից ՆԱՏՕ-ի պաշտպանունակության ցուցադրության եւ մյուս կողմից` Ռուսաստանի հետ երկխոսության շարունակման օգտին: Այդ մասին հունիսի 22-ին հայտնել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոյի հետ համատեղ մամուլի ասուլիսին:   

«Նշանաբանը, որով գործում է ՆԱՏՕ-ն, պաշտպանունակությունն է, որոշ չափով վախեցնելը եւ երկխոսությունը: Երկուսն էլ կարեւոր են: Այդ պատճառով Գերմանիան միշտ հանդես է եկել Ռուսաստանի հետ երկխոսությունը պահպանելու օգտին: Դա կշարունակվի: Այդ մասին ես խոսել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ», - ընդգծել է Անգելա Մերկելը, հայտնում է ՏԱՍՍ-ը: