Ֆրանսիայի բնակիչները կրուասանով բացիկների օգնությամբ բրիտանացիներին համոզում են մնալ Եվրամիության կազմում: Այս մասին հաղորդում է Dazed-ը:
Փարիզցիները Լոնդոն են ժամանել «Կրուասան» գործողության շրջանակում: Նրանք բացիկներ են բաժանում, որում խոսվում է միասնականության անհրաժեշտության մասին: «Պարզապես ուզում եմ ասել, որ շատ կկարոտեմ ձեզ, եթե լքեք ԵՄ-ն, ի՞նչ կանենք առանց ձեզ»,- ասված է բացիկներից մեկում:
Ըստ Gazeta-ի, ակցիան անցկացրել են Քինգս Քրոսս կայարանում, սակայն ոստիկանությունը մասնակիցներին հայտնել է, որ նրանց գործողություններն անօրինական են, քանի որ քվեարկության ելքի վրա ազդելու համար ուտելիք կամ ըմպելիք բաժանելը խախտում է ճանաչվել բազմաթիվ տարիներ առաջ:





























