Ռուսաստանը կարող էր Բալթյան երկրները գրավել շատ ավելի արագ, քան ՆԱՏՕ-ն կհայտնվեր այնտեղ՝ 36-60 ժամվա ընթացքում: Այս մասին Zeit պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ամերիկյան զինվորականը համաձայն է վերլուծաբանների այն կարծիքին, որ ռուսական զորքերին 36-60 ժամ է անհրաժեշտ՝ Բալթյան պետությունների մայրաքաղաքները նվաճելու համար:
Հոջեսը նաեւ նկարագրել է ՆԱՏՕ-ի զորքերի համակարգման տարբեր թերությունները, որոնք բացահայտվել են Լեհաստանում անցկացված վերջին զորավարժությունների ժամանակ: Նրա խոսքով, դժվարություններ են առաջացել Արեւմտյանից Արեւելյան Եվրոպա ծանր տեխնիկայի տեղափոխման ընթացքում:





























