Չինաստանի Հենան նահանգում՝ ալյումինի գործարանի տարածքում, մարդկանց վրա սարքավորումներ են փլուզվել, որի հետեւանքով զոհվել է 10 բանվոր, հայտնում է CCTV–ն։ Հաղորդվում է, որ 2 մարդ անհետ կորած է համարվում։
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 22-ին շինհրապարակներից մեկում սարքավորումներ տեղադրելիս։ Վիրավորվել է գործարանի 8 աշխատակից, նրանցից երկուսի վիճակը ծանր է։





























