Շոտլանդիայում սկսվել է Մեծ Բրիտանիայից անկախացման երկրորդ հանրաքվեի նախապատրաստությունը: 

Այդ մասին հայտնել է Շոտլանդիայի կառավարության ղեկավար եւ Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Ստերջենը, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ Ստերջենը հայտնել էր, որ երկիրն իր ապագան Եվրոպական Միության կազմում է տեսնում:

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն տեղի է ունեցել հունիսի 23-ին: Brexit-ի կողմնակիցները հանրաքվեին հաղթանակ են տոնել ձայների    51,9 տոկոսվ, դեմ է հանդես եկել 48,1 տոկոսը: Հյուսիսային Իռլանդիայի եւ Շոտլանդիայի քաղաքացիներն իրենց հերթին արտահայտվել են Բրիտանիայի ԵՄ-ում մնալու օգտին: