Հոկտեմբերի 1-8-ը Երեւանում տեղի է ունենում կատարողական արվեստների HIGH FEST 8-րդ միջազգային փառատոնը: Երեւանի 16 թատերական բեմերում կցուցադրվեն շուրջ 50 ժամանակակից եւ դասական բեմականացումներ,22 երկրների 33 թատերախմբերի ներկայացմամբ:

Հոկտեմբերի 6-ի ծրագրում կարելի է դիտել հետեւյալ ներկայացումները.

17:22-ին` «Սեւ ամրոցը» Շառլ Ազնավուրի հրապարակում,
18:00-ին` «Միմոմանիա» Պետական տիկնիկային թատրոնում
19:00-ին` «Ոդիսեւս» Էսթետիկայի ազգային կենտրոնում
20:00-ին` «Ապոկալիպսիսի թարգմանիչը» պետական տիկնիկային թատրոնում
20:30-ին` «Այս հարեւանության լավագույն մայրիկը» Պետական կամերային թատրոնում
21:00-ին` «Կրկնակի կցորդում» Պետական համազգային թատրոնում
21:00-ին` «Ստի դետեկտոր», Պետական տիկնիկային թատրոնում:

Հոկտեմբերի 8-ին բեմ կբարձրանան աբսուրդի թատրոնի ներկայացուցիչները` «Ճաղատ երգչուհին» բեմականացմամբ:
Փառատոնի փակումը տեղի կունենա բաց երկնքի տակ: