ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ ոչ բոլոր պատասխաններն են   «սեղանին դրված», կողմերը պետք է ուշադիր լսեն իրար: Այդ մասին Ֆրանսիայից, Իտալիայից եւ Բենիլյուքսի երկրներից գործընկերների հետ հանդիպումից առաջ հայտնել է ԳԴՀ-ի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: 

«ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ ոչ բոլոր պատասխաններն են սեղանին դրված, ամեն ինչ կախված է նրանից, թե մենք որքան ուշադիր կլսենք իրար», — ասել է նախարարը:

Շտայնմայերը նաեւ նշել է, որ ժամանակակից Եվրոպան խաղաղության եւ կայունության հաջող նախագիծ է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:    

Մենք հանդիպում ենք այն պետությունների ներկայացուցիչների կազմով, որոնք պետք է ազդանշան տան, որ մենք չենք հրաժարվի Եվրոպայից: Դա խաղաղության եւ կայունության հաջող նախագիծ է, գուցե աշխարհում միակ տարածաշրջանն է, որը գործում է տասնամյակների ընթացքում», — ասել է նախարարը:

Պաշտոնական տվյալների համաձայն, Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին հանրաքվեին քվեարկել է 51,9 տոկոսը: Վարչապետ Դեւիդ Քեմերոնը հանրաքվեից հետո հայտնել է հոկտեմբերին իր հրաժարականի մասին: