Եվրամիության պայմանագրի հոդվածները եւ 27 անդամ երկրի իրավունքները պետք է ամբողջությամբ պահպանվեն: Այդ մասին Գերմանիայից, Իտալիայից եւ Բենիլյուքսի երկրներից գործընկերների հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:    

«Մենք պահանջում ենք, որ եվրոպական պայմանագրերը, այդ թվում`  50-րդ հոդվածը (որը թույլատրում է ԵՄ-ի դուրս գալը, խմբ.) պահպանվեն… Եվրոպական հասարակության շահերն են վտանգված: Մենք չենք կարող թույլ տալ, որ սկսվի տնտեսական, ֆինանսական, նույնիսկ քաղաքական հետեւանքների փուլ: Մենք հարգում ենք Մեծ Բրիտանիային…, բայց մենք պահանջում ենք, որ մնացած Եվրոպայի, մյուս  27 երկրի շահերը եւս հարգվեն», — ասել է նախարարը:

Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե է տեղի ունեցել ԵՄ-ին երկրի անդամակցության վերաբերյալ: Պաշտոնական տվյալների համաձայն, Եվրամիությունից երկրի դուրս գալու օգտին քվեարկել է  51,9 տոկոսը: