Ճապոնական Կումամոտոյի պրեֆեկտուրայում գրեթե 64 հազար մարդու խորհուրդ է տրվել տարհանվել սողանքների պատճառով, հայտնում է  NHK հեռուստաընկերությունը:

Պրեֆեկտուրայում, որտեղ ապրիլին 7 եւ 6 մագնիտուդով ուժեղ երկրաշարժերի շարք է տեղի ունեցել եւ հողը տեղախախտվել է ստորգետնյա ցնցումների պատճառով, հունիսի կեսից շարունակական հորդառատ անձրեւներ են տեղում: 

Երկուշաբթի հորդառատ անձրեւների առաջացրած սողանքի պատճառով Կումամոտոյում վեց մարդ է զոհվել: Օդերեւութաբանները ռեկորդային են կոչել երկուշաբթի եւ երեքշաբթի այստեղ տեղացած տեղումների մակարդակը` ժամում մինչեւ    150 մմ: Նման ինտենսիվ անձրեւներ կարելի է դիտարկել ընդամենը մի քանի տարին մեկ անգամ: 

Հեռուստաալիքը հաղորդում է, որ Կյուսյու կղզում, որտեղ Կումամոտոն է, մի շարք շրջաններում 400-ից 700 մմ տեղումներ են եղել: Բարձրացել է գետերի մակարդակը, մեծացել է սողանքների վտանգը:   

Ինտենսիվ անձրեւներ են գալիս նաեւ Ճապոնիայի հյուսիսում` Հոկայդո կղզում: Մինչեւ կիրակի առավոտ այդտեղ կարող է մինչեւ 120 մմ տեղում գալ: Օդերեւութաբանները զգուշության կոչ են անում ջրհեղեղների եւ սողանքների աճող սպառնալիքի հետ կապված: