Հունգարիայում արտակարգ դրություն է մտցվել երկրի երեք շրջաններում` հոկտեմբերի 5-ին արդյունաբերական ձեռնարկություններից մեկում տեղի ունեցած վթար հետեւանքով, հաղորդում է Reuters-ը:
Գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ թունավոր նյութը հայտնվի Դանուբի ջրերում:
Նյութն իրենից ներկայացնում է ջրի եւ հեղուկ արդյունաբերական թափոնների խառնուրդ, որը ծանր մետաղներ է պարունակում եւ վտանգավոր է կյանքի համար:
Վթարի հետեւանքով չորս մարդ է մահացել, մոտ 120 մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ այրվածքներով եւ այլ վնասվածքներով:
Վնասվել են տներ եւ կամուրջներ, տասնյակ մեքենաներ քշվել են ճանապարհներից: Աղետի պատճառները դեռ չեն պարզվել:





























