Հունիսի 27-ին Բուլղարիայի ԱԳ նախարար Դանիել Միտովի` Հայաստան այցը հետաձգվում է` կապված ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների հրատապ խորհրդակցությունների հետ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 27-28-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Դանիել Միտովը:

Նախատեսված էր, որ նա հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

Հունիսի 27-ին պետք է տեղի ունենային Հայաստանի եւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Դանիել Միտովը հանդես պիտի գային համատեղ մամուլի ասուլիսով։