Ի շարունակություն, հոկտեմբերի 1-ի` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հանդիպման, այսօր` հոկտեմբերի 6-ին պարոն Սեմնեբիի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել առաջին նախագահի հետ` ճշգրտելու համար նախորդ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի որոշ մանրամասներ: