Իրանական ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավին պահանջում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վստահության հարցով համազգային հանրաքվե անցկացնել:
Մուսավիի կողմնակիցների կայքում հայտնված հայտարարությունում նշվում է, որ Ահմադինեժադի արտաքին քաղաքականությունը վնասում է Իրանի շահերին եւ խորացնում երկրի մեկուսացումը:
Մուսավին, մասնավորապես, հիշատակել է Ահմադինեժադի վերջերս արտահայտած ենթադրությունները, թե 2001թ. սեպտեմբերի 11-ի ողբերգությանն առնչություն ունեն ԱՄՆ-ի իշխանությունները:
Հիշեցնենք, որ Միր Հոսեյն Մուսավին Ահմադինեժադի մրցակիցն էր 2009-ի նախագահական ընրություններում: Ընդդիմությունը ընտրությունների արդյունքը չճանաչեց, ինչից հետո իշխանությունները բռնաճնշումների ենթարկեցին Մուսավիի կողմնակիցներին, հաղորդում է MIGnews.com-ը:





























