Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը ստիպված է եղել հանդես գալ Մոսկվայի «Մերիդիան» կինոթատրոնի կիսադատարկ դահլիճում:
Բանն այն է, որ վերավաճառողները գնել էին տոմսերի ողջ քանակությունը եւ հույս ունեին գումար վաստակել:
Քանի որ տոմսերը տոմսարկղերից անհետացել էին համերգից մեկ շաբաթ առաջ, բոլոր ցանկացողները ստիպված են եղել վճարել 3500 ռուբլի, այսինքն 2,5 անգամ ավելի, քան տոմսի իրական արժեքն է:
Բնականաբար, թանկ տոմսեր գնելու ցանկություն քչերն ունեին, ուստի Պետրոսյանը ստիպված էր հանդես գալ կիսադատարկ դահլիճում: Հումորիստի համար անսպասելի է եղել, քանի որ նա միշտ լեցուն դահլիճներ է հավաքել:
Ամենաանսպասելին եղել է այն, որ հուշանվերները ընդհանրապես չեն վաճառվել, մինչդեռ դերասանները մտադիր էին մոտ 80 հազար ռուբլի աշխատել: Ի դեպ, բոլոր այդ գումարները պետք է փոխանցեին «Փյունիկ» հայկական հիմնադրամի հաշվին:




























