Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում վթարի է ենթարկվել բեռնատար գնացքը:
Ըստ այդ երկրի Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ի երեկոյան Բաքու-Գուբա մայրուղու 29-րդ կմ-ի վրա, որտեղ մայրուղին հատվում է երկաթգծի հետ:
Ռելսերից դուրս են եկել գնացքի վերջին երեք վագոնները: Գնացքն ուղեւորվում էր Սումգայիթի Etilen-Polietilen գործարան: Բենզոլի արտահոսք չի եղել:
Տվյալ պահին համապատասխան աշխատանքներ են իրականացվում վթարի հետեւանքները վերացնելու ուղղությամբ:




























