Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  բավարարել է 2008 եւ 2009 թվականներին թուրքական իշխանությունների կողմից փակված 5 քրդական շաբաթաթերթերի սեփականատերերի հայցն ընդդեմ Թուրքիայի հանրապետության: Այդ սեփականատերերն են Էրդալ Օլմեզը եւ Ալի Թուրգայը:

Firat գործակալության փոխանցմամբ` Եվրադատարանի որոշման մեջ նշվել է, որ  խախտվել է  խոսքի ազատության մասին 10-րդ հոդվածը, որի համար Թուրքիան պարտավոր է 4800 եվրո  փոխհատուցում վճարել 5 ամսագրերի խմբագիրներին: